06 Նոյ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Microsoft-ի գլոբալ խափանումն աշխարհում ազդել է 8,5 միլիոն համակարգիչների վրա

Microsoft-ի գլոբալ խափանումն աշխարհում ազդել է 8,5 միլիոն համակարգիչների վրա

Կիբերանվտանգությամբ զբաղվող CrowdStrike ընկերությունը հայտարարել է, որ զգալի թվով սարքավորումներ, որոնք տուժել էին ուրբաթ Microsoft-ի գլոբալ խափանումից, վերականգնվել են․ գրում է BBC-ն։

Ընկերությունը տեղեկացրել է, որ շարունակում են աշխատել բոլոր համակարգերի վերականգնման վրա։

Ըստ Microsoft-ի, միջադեպը, որը բնութագրվել է որպես պատմության մեջ ամենավատ ՏՏ խափանումներից մեկը, ազդել է 8,5 միլիոն համակարգիչների վրա ամբողջ աշխարհում:

Խափանումից գրեթե չտուժած երկրներից մեկը Չինաստանն էր, քանի որ այնտեղ գրեթե չեն օգտվում CrowdStrike ընկերության ծառայություններից, ավելին՝ Չինաստանը Microsoft-ից կախված չէ այնքան, որքան ամբողջ աշխարհը: