25 Նոյ
2024
12.5° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղության խաչմերուկը» շրջանցում է Հայաստանը

«Խաղաղության խաչմերուկը» շրջանցում է Հայաստանը

2025թ․ կավարտվի Հյուսիս-Հարավ ճանապարհի երկաթգծի ամենաբարդ հատվածը, որը իրար է կապելու իրանական Ռեշտ և Աստարա քաղաքաները։ Այս նախագծի վերջնական իրագործման համար Ռուսաստանի կողմից հատկացվել է 1,3 միլիարդ դոլարի վարկ։ Արդեն հաստաված պաշտոնական ճանապարհային քատեզից երևում է, որ  հյուսիս-հարավ կոմունիկացիան միջանցքը հարավկովկասյան տարածաշրջանում ունենալու է 2 ուղություն։ Առաջին ուղությունը սկսվում է իրանական Բանդար Աբաս նավահանգստից և անցնելու է Ադրբեջանով դեպի Ռուսաստան և Վրաստան, այնտեղից էլ Սև ծովով Եվրոպա։ Երկրորդ ուղղությունը նույնպես սկսվում է Բնադար Աբաս նավահանգստից, հասնում էմինչև Կասպից ծով, և այնտեղից էլ ծովային երթուղով կապվում է ռուսական նավահանգիստների հետ։ Փաստացի, ստացվում է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը շրջանցում է Հայաստանը։

Ոչ վաղ անցյալում, Հայաստանի վարչապետի աթոռը զբզղեցնողը ամպագորգոռ հայտարարություններ էր տարածում, որ մենք տարածաշրջանում մեր թուրք հարևանների հետ կստղծենք «Խաղաղության խաչմերուկ» և կամուրջ կդառնանք Հյուսիսի ու Հարվի և Արևելքի ու Արևմուտքի միջև։ Իսկ հիմա Հյուսիսն ու Հարավը պաշտոնապես կապվեցին Ադրբեջանով ու Կսպից ծովով, բայց ոչ Հայաստանով։ Որոշ տեսբաններ կարող են հակադարձել, թե Հայաստանում կառուցվում է Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը կդառնա Հյուսիս-Հարավ միջանցքի կարևոր բաղաղդրիչ։ Սակայն, իրականում այս ճանապարհը արդեն կորցրել է իր հտաքրքրությունը մյուս շահագրգիռ կողմերի՝ հատկապես Ռուսաստանի և Իրանի համար։ Քանի որ, ներկայիս իշխանություննները Ադրբջանին զիջեցին Սյունիքով անցնող այնպիսի կարևոր ճանապարհային հատվածներ, որոնք կարող էին դառնալ արագընթաց մայրուղու կարևոր բաղադրիչներ։ Հայական կողմը դեռևս չի կարողանում ստեղծել այլընտրանքային, նորմալ երթևեկելի ճանապարհներ, որոնք ձմռանը չէին փակվի և կկարողանային Սյունիքի գյուղերը կապել քաղաքաների և Երևանի հետ։ Եվ, այս տարրական ճանապարհների բացակայության պայմաններում, անգամ անիմաստ է խոսել միջազգային տարանցիկ երթուղի ունենալու մասին, որով հնարարավոր կլինի խոշոր բեռնատարներով հազարավոր տոնանաերի բեռներ տեղափոխել։ Բացի այդ, հայական կողմը շարունակում է իր զիջողական «հանճարեղ» քաղաքականությունը, և Կիրանցի շրջանում ևս կարևոր ճանապարհային հատվածներ է զիջել Ադրբեջանին։ Հիմա, նույնիսկ Հայաստանի քաղաքացիները, արդեն վաղուց սովորական դարձած ճանապարհները պետք է շրջանցեն Վրացական Քոբուլեթիի և այլ հանգստյան գոտիներ այցելելու համար։ Եվ, այս պարագայում անիմաստ է, նույնիսկ ծիծաղելի է խոսել լուրջ տրանզիտային բեռնափոխադրումներ իրականացնելու մասին, քանի որ ռազմավարական նշանակություն ունեցող շատ ճանապարհային հատվածներ արդեն վերահսկվելու են Ադրբեջանի կողմից։ Սրա հետ մեկտեղ, դեռ պարզ էլ չի, թե, այսպես կոչված «դելիմիտացիայի և դեմարկացիայի» անվան տակ էլ ինչեր են զիջվելու հակառակորդին։ Այդ իսկ պատճառով էլ, ոչ մի կողմ չի ցանկանում համագործակցել մի երկրի հետ, ով ունի անկայուն ճանապարհային քարտեզ։ Եվ, որի իշխանությունները իրենց ստրատեգիական ճանապարհների վերահսկողությունը  պատրաստ են զիջել թշնամի պետությանը։ Որոշների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ, չնայած նրան, որ Հայաստանը կորցրել է նշանակությունը Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն ուղիների համար, այն դեռ կարող է կարևոր դերակատարություն ունենալ  Արևելքը Արևմուտքին կապող ուղիների տեսանկյունից։ Հենց սա շահարկելով է՝ Փաշինյանը ամենուր հայտարարում, որ Հայաստանը իր հարևանների՝ հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ պետք է վարի բաց դռների քաղաքականութուն։ Որպեսզի, Արևելքը Արևմուտքին կապող կոմունիկացիանրը չշրջանցեն Հայաստանը։ Սակայն, այստեղ ևս պետք է հիասթափեցնել Փաշինյանի խոստացած պայծառ ապագան սպասողներին։ Քանի որ, Արևելքը Արևմուտքին կապող 2 հիմնական ճանապարհային հանգույցները արդեն շրջանցում են Հայաստանը։ Առաջինը , դա հանրահայտ «Մետաքսի» ճանապարհն է, որը սկիզբ է առնում Չինաստանից, անցնում է Միջինասիական երկրներով և Իրանով, ապա Իրքով և Թուրքիայով հասնում է Եվրոպա։ Այն ամբողջությամբ շրջանցում է Հարվկովկասյան տարածաշրջանը։

Եվ հիմա, քանի որ Երևանը պաշտոնապես մաս չի կազում Հյուսիս-Հարվ ճանապարհին, ուստի և վերջինիս համար շատ բարդ կլինի կապվել նաև այս կոմունիկացիոն հանգույցին։ Պատճառն այն է, որ այս երկու կոմունիկացիան ուղիները Իրանում ունեն ընդհանուր հատման կետեր, և չլինելով Հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր մաս, չես կարող լիակատար օգտվել նաև «Մետաքսի» ճանապարհի հնարավորություններից։ Կից ներկայացվող քարտեզում հստակ երևում է Հյուսիս-Հարվի և «Մետաքսի» ճանապարհի ընդհանուր հատման կետերը։

Արևելքը Արևմուտքին կապող երկրորդ կարևորագուն հանգույցը, դա դա Տրանսկասպյան հորիզոնական ուղին է, որը սկիզբ է առնում Եվրոպայից, անցնում է Թուրքիայիով, Վրաստանով, Ադրբեջանով, դուրս է գալիս Կասպից ծով, այնտեղից էլ Միջինասիական երկրներով հասնում է Չինաստան։ Եվ ինչպես նկատեցիք այն ևս շրջանցում է Հայաստանը։

Փաշինյանական վարչախումբը  հույսեր է փայփայում, որ Ադրբեջանին ու Թուրքիային միակողմանի զիջումների գնալով, հնարավոր կլինի սահմանները բացել այս երկրների հետ, ստեղծել այսպես կոչված «Միջին միջանցքը»։ Եվ, դառնալ Տրանսկասպյան ուղիների հավելիալ բաղադրիչ։ Սրանով, հանրության մոտ Փաշինյանին փիառելու հնարավորություն կառաջանար։ Սակայն, թուրք-ադրբեջանական բազմաթիվ հայտարաություններից պարզ երևում է, որ այս երկրների ռազմավարության անկյունաքարը ամենևին էլ Հայաստանի հետ բաց սահմաններ ունենալը չի։ Առավել ևս՝ նրան միջազգային կոմունիկացիայի մաս դարձնելը, այլ այն, որ այս երկրները ձգտում են Հյաստանից ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ։ Եվ, հաշվի առնելով այս իշխանությունների ոչ կոմպետենտ և վախվորած քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմը ռեալ շանսեր ունի այդ միջանցքը բացելու և դեռ ավելին, այն վերահսկելու համար։ Եվ, այս պարագայում իչիք կդառնանան բոլոր հնարավորությունները նույնիսկ Տրանսկասպյան ուղիների բաղադրիչ դառնալու համար։

Այսպիսով, Փաշինյանի խոստացած «խաղաղութւյան խաչմերուկի» ապագան վաղուց արդեն շրջանցել է Հայաստանը։ Եվ, սա բնական է։ Քանի որ, մի իշխանություն, ով երկիրը տարավ պարտության, ձախողեց տնտեսությունը և 6 տարիների ընթացքում կրկնապատկեց նախորդների 30 տարում կուտակած պետական պարտքը, չէր կարող իրագործել նման բարդության աշխարհաքաղաքկան խնդիր։

 

Աշոտ Բարեքյան