16 Սեպ
2024
21.2° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի և Հայաստանի սիրախաղը բացասական հետևանքներ կունենա ամբողջ Անդրկովկասի անվտանգության համար․ ՌԴ պատգամավոր

ԱՄՆ-ի և Հայաստանի սիրախաղը բացասական հետևանքներ կունենա ամբողջ Անդրկովկասի անվտանգության համար․ ՌԴ պատգամավոր

 Վաշինգտոնը նպատակ ունի Երևանը «կտրելու» Ռուսաստանից և Հայաստանը դարձնելու Մոսկվայի վրա ճնշում գործադրելու գործիք, Взгляд-ի հետ զրույցում նշել է ՌԴ պատգամավոր Կոնստանտին Դոլգովը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Հայաստանի միջոցով Ռուսաստանի դեմ «հարավային ճակատ» բացելու ԱՄՆ-ի մտադրության մասին։

«Թուրքիայի մտավախություններն անհիմն չեն։ Փաստն այն է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն արդեն մի շարք քայլեր է արել դեպի Արևմուտք»,- նշել է սենատորը։ Խոսքն, առաջին հերթին, պաշտոնական Երևանի հռետորաբանության մասին է։ Զրուցակիցը հիշեցրել է, որ վերջին շրջանում Հայաստանում հաճախ է բարձրացվում ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու հարցը, սակայն առայժմ դա սահմանափակվում է միայն հայտարարություններով։ «Բացի այդ՝ անցկացվում են հայ և ամերիկացի զինվորականների համատեղ զորավարժություններ, քննարկվում է Պենտագոնի ներկայացուցչի տեղակայման հարցը Հայաստանի Պաշտպանության նախարարությունում»,- հավելել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ այս ամենը մեկ շղթայի օղակներ են, որոնք բացասական հետևանքներ կունենան ամբողջ Անդրկովկասի համար։ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներթափանցումը, դրանց հզորացումը ոչ մի լավ բան չի բերի տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգության համար․․․ ԱՄՆ-ի նենգ ծրագիրը բացասական հետևանքներ կունենա հենց Հայաստանի համար»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ Արևմուտքի հետ Երևանի սիրախաղը որևէ կապ չունի երկրի անվտանգության և բարգավաճման մտահոգության հետ։