
Կոռուպցիայի մեջ մեղադրվող սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել
ԱՄՆ–ում դատարանի կողմից կոռուպցիայի համար մեղավոր ճանաչված սենատոր Ռոբերտ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել․ այս մասին հայտարարվել է Դեմոկրատական կուսակցության կողմից։
«Նախագահը ուղերձ է հղել Սենատին՝ սենատոր Մենենդեսի հրաժարականի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Այսպիսով ավարտվել է Մենենդեսի գրեթե 30-ամյա կարիերան Կոնգրեսում:
Հուլիսի կեսերին հայտնի էր դարձավ, որ ամերիկացի սենատորը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, շորթման և խարդախության համար։ Հուլիսի 18-ին նա խոստացել էր հրաժարական տալ։
Սենատորը հերքում է իրեն մեղսագրված արարքը, մինչ այդ նա ԱՄՆ Հատուկ ծառայություններին մեղադրել էր կոռուպցիոն գործով ապացույցները խեղաթյուրելու մեջ։ Մենենդեսին սպառնում է 20 տարվա ազատազրկում։