06 Հոտ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնացած բոլոր տարաձայնությունները շուտով կհարթվեն

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնացած բոլոր տարաձայնությունները շուտով կհարթվեն

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՌԴ-ն կայուն է իր տեսակետում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարցում և պատրաստ է աջակցել։

«Բնականաբար, այդ աջակցության չափը և ձևը պետք է ընդունելի լինի կողմերից յուրաքանչյուրի համար։ Մոսկվան մեկ անգամ չէ, որ ընդունել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների փուլերը և պատրաստ է դա անել նաև հետագայում։ Երաշխավորում ենք հնարավրնս հարմարավետ պայմաններ երկու պատվիրակությունների աշխատանքի համար։ Միաժամանակ, ողջունում ենք մեր ղազախ գործընկերների ջանքերը», – նշել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ մնացած բոլոր տարաձայնությունները շուտով կհարթվեն։

Զախարովան հավելել է, որ Հարավային Կովակասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները։