18 Հոտ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
7 կիրանցցու պատկանող 10 հա արտում ցանված հացահատիկն ադրբեջանցիներն են հնձել

7 կիրանցցու պատկանող 10 հա արտում ցանված հացահատիկն ադրբեջանցիներն են հնձել

Կիրանցում՝ 10 հեկտար տարածքում 7 բնակչի ցանած հացահատիկն ադրբեջանցիներն են հնձում։

«Ինքս տեսել ու հաստատում եմ, որ այդ հացահատիկը հնձել են»,- ABC media-ի հետ զրույցում ասել է Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։

Ավելի վաղ Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանն էր ֆեյսբուքի իր էջում գրել, որ ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների մշակած հողը։

«Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին թե ինչպես էին տարիներ առաջ /արցախյան 1-ին պատերազմի տարիներին/ թույլ տվել որ ադրջանցիները հայկական տարածքով անցնեն եւ հնձեն իրենց ցանած հացահատիկը: Ինչո՞ւ էին էսօր հիշել: Որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»,- գրել է կիրանցցին ու հեշթեգով նշել՝ «Սա՞ է խաղաղությունը», «Հպարտանալու ևս մեկ պատճառ»։

Հիշեցնենք՝ Տավուշի մարզում հունիսի սկզբից մեկնարկել էր սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի պատճառով գյուղը պատով կիսվել է երկու մասին։մ«Անվտանգության» պատի մի կողմում հայերն են, մյուս կողմում՝ ադրբեջանցիները։