27 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի ԶՈՒ-ին 10 միլիոնի աջակցություն ուղարկելու հետևում կանգնած են ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները և առկա հակասությունների սրումը․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ի ԶՈՒ-ին 10 միլիոնի աջակցություն ուղարկելու հետևում կանգնած են ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները և առկա հակասությունների սրումը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԵՄ-ի կողմից ՀՀ ԶՈՒ-ին 10 մլն եվրո աջակցություն ցուցաբերելու որոշումը։«Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ ԵՄ-ը կորցրել է խաղաղության հենքը։ ԵՄ-ը որդեգրել է ռազմականացման ուղին», – նշել է Զախարովան՝ հավելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նպատակը նախկին ԽՍՀՄ տարածքն աշխարհաքաղաքական բախման հարթակի վերածելն է։

ԵՄ-ի մտադրության համաձայն՝ առկա հակասությունների սրումն, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև, համատասխանում է ՌԴ-ին կանխելու ջանքերին։ «Ինչպե՞ս կարող է ԵՄ-ը հանդուրժել, որ մեկ կոնֆլիկտային տարածաշրջան քիչ լինի։ ՀՀ-ի ԶՈՒ-ին 10 միլիոնի աջակցություն ուղարկելու հետևում կանգնած են ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները՝ իրենց ապակառուցողական ազդեցությունն այս տարածաշրջանում ևս տարածելու։ ԵՄ-ի Խաղաղության հիմնադրամը պատերազմի, արյունահեղության մասին է», – նշել է ԱԳՆ նեկայացուցիչը։