18 Հոտ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում COP-29-ի համաժողովին մասնակցելու ՀՀ-ի նախապայմանը Արցախի ռազմաքաղաքական ու մյուս հայ գերիներին ազատ արձակելը պետք է լինի․ Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում COP-29-ի համաժողովին մասնակցելու ՀՀ-ի նախապայմանը Արցախի ռազմաքաղաքական ու մյուս հայ գերիներին ազատ արձակելը պետք է լինի․ Տաթևիկ Հայրապետյան

Անկախ բողոքի գործողությունների՝ Բաքվում, միևնույնն է, տեղի է ունենալու COP-29՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը։ Կանխելու գործողությունները ուշացած է, հայ հանրությունը այլ ուղղությամբ պետք է աշխատի: ABC media-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Կարծում եմ՝ այդ իրադարձությունը Ադրբեջանի դեմ կարող ենք օգտագործել ճիշտ քարոզչությամբ։ Ադրբեջանը մի շարք խոցելի տեղեր ունի և պետք է ճիշտ մեխին խփել»,- ասում է նա։

Իսկ ինչու՞ է Ադրբեջանը ցանկանում այս համաժողովը հենց Բաքվում տեղի ունենա։

«Ադրբեջանը ցանկանում է մաքրվել 2020 թվականին ձեռք բերած բռնապետ, ցեղասպան կոչվելուց։ Նա այս միջոցառումը հենց այդ նպատակով է օգտագործելու։ Այս միջոցառումը մեզ համար պետք է առիթ դառնա, որ Ադրբեջանի գործած հանցանքները՝ ևս մեկ անգամ ջրի երես բարձրանան»,- ասում է Տաթևիկ Հայրապետյանի։

Այս համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել նաև Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։ Այն դեռևս ո՛չ հերքվել է, ո՛չ էլ հաստատվել։ Ի՞նչ է կարծում Հայրապետյանը՝ Փաշինյանը կգնա՞ Բաքու։

«Ադրբեջանը այդ հրավերով շատ խորամանկ քայլ է անուն։ Հայաստանի կողմից մասնակցելու պայման պետք է դրվի՝ հայ բոլոր գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական գերիների վերադարձը՝ մինչ համաժողովը, կամ համաժողովից անմիջապես հետո։ Եթե Ադրբեջանը հրավեր է ուղարկել՝ բարիդրացիական հարաբերություններ ունենալու միտումով, ապա դա ապացուցելու տարբերակը Բաքվում հայ գերիների ապօրինի դատավարությունները պետք է վերջ դրվեն։ Նրանք վերադառնան Հայաստան»,- ասում է Հայրապետյանը։

Եթե Փաշինյանը առանց որևէ նախապայմանների Բաքու գնա, կնշանակի ևս մեկ անգամ պարզապես աջակցել Ալիևին ու Ադրբեջանին՝ հայերի և Հայաստանի դեմ գործած հանցագործությունները արդարացնելով։