06 Հոտ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
16.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցում տեղի ունեցած պայթունի դեպքը բնակիչը փորձում է թաքցնել․ Արթուր Խաչատրյան

Կիրանցում տեղի ունեցած պայթունի դեպքը բնակիչը փորձում է թաքցնել․ Արթուր Խաչատրյան

Երեկ Տավուշի մարզի Կիրանց գյուղում էի։ Փակված ճանապարհը, կիսված գյուղն ու բնակիչներին տեսակցելու էի գնացել։ Տեսանք նաև թշնամուց ընդամենը 20-25 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի գյուղը։ Բազմաթիվ հարցեր կար պարզելու, որը պետք է տեղում լինել, որ հասկանալ։ Օրինակ՝ ինչու՞ է հայ-ադրբեջանական «սահմանի» մի հատվածը բետոնե պատ, մյուս հատվածը՝ ժեժտ, և ինչպե՞ս են հայ սահմանապահները այդ ժեժտից այն կողմ կանխելու ադրբեջանական հարձակումը։ Այս հարցերի պատասխանների հետևից Կիրանց էր գնացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մենք Կիրանցում էինք՝ կիսված հատվածին քիչ մոտ։ Երկու սահմանապատ մոտեցան ու ասացին, որ մենք այլևս սահմանային գոտում ենք և այնտեղ գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ։ Այսինքն՝ Կիրանցում ապրող բնակիչը իրավունք չունի գյուղում ապրելով ուրախ առիթներին բաժակ բարձրացնելու, որովհետև սահմանային հատված կոչվող տարածքներում մարդիկ պետք է միշտ սթափ վիճակում լինեն։ Ի դեպ, գյուղու ծառեր չկար տնկված։ Փաստորեն դա էլ խաբեցին»,- ասել է պատգամավորը։

Խոսելով Կիրանցում երեկ տեղի ունեցած պայթունից վիրավորված բնակչի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ վերջինս ցանկացել է թաքցնել դեպքը, մանրամասներ չհայտնել։

«Փաշինյանը հայտարարում է, թե մենք երբեք չենք ունեցոլ այսօրվա պես ապահով սահման, ասել է՝ ՀՀ-ն ոչ թե տարածք է զիջել, այլ հակառակը՝ ձեռք է բերել պահաով, կահավորված սահման, որով պետք է հպարտանանք։ Իսկ ինչու՞ պետք է ժեժտով գծված սահմանով հպարտնանք․ բանական մարդու համար անհասկանալի է։ Բնակիչը թաքցնում է, որովհետև Փաշինյանի ստեղծած խաղաղության օազիսում է տեղի ունենում այդ պատահարը»,- ասում է Արթուր Խաչատրյանը։

Նման դեպքերում իշխանական գործողությունները՝ միջադեպերը թաքցնելու վերաբերյալ, ընկալելի է, իսկ ինչու՞ են այն թաքցնում բնակիչները։ Վա՞խը, թե՞ այլ գործոն կարող է լինել։

«Այդ բնակչին չեմ ճանաչում, բայց գործող իշխանությանը լավ գիտեմ․ նրանք սպառնում են, վախեցնում են մարդկանց»,- ասել է նա։

Իրավապահ մարմինները սահմանազատման և սահմանագծման գործընթացում շատ անելիքներ ունեն՝ ներառյալ այդ վախեցնելու փորձերը կանխելը կամ բացահայտելն ու պատժելը։ Բայց նախքան դա՝ նրանք պետք է բացահայտեն՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի սուվերն տարածք հանդիսացող հատվածները հանձնվեցին, կադաստրի օրինական վկայականները անօրինական համարվեցին՝ ընդգծեց Խաչատրյանը։