24 Հուն
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը որոշեց անազատության մեջ պահել Գերասիմ Վարդանյանին․ փաստաբան

Դատարանը որոշեց անազատության մեջ պահել Գերասիմ Վարդանյանին․ փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ: Այս մասին հայտնում է Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը։

«Տեղեկացնեմ, որ հատուկ վերանայման բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել ամբողջությամբ: Փաստացի դատավոր Հարությունյանի այս որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության պարագայում նրան անազատության մեջ պահելը ողջամիտ է, ավելին` կարելի է անգամ խափանման միջոցը չփոխել՝ անտեսելով բողոքում ներկայացված ծանրակշիռ և հիմնավոր բոլոր հակափաստարկները»,- ասել է փաստաբանը:

Գերասիմ Վարդանյանին ձերբակալել էին հունիսի 15-ին՝ բնակիչներին ցույցերի մասնակցելու համար կաշառելու կասկածանքով։