Կիսված Կիրանցի վիրավոր ու վախեցած բնակիչները
Կիրանցում հաջորդող միջադեպերի շղթա է սկսվել ապօրինի սահմանազատում- սահմանագծումից հետո։ Նախ ադրբեջանցիներն են հձնում կիրանցցիների ցանած հացահատիկը, հետո՝ բերքատու ծառերի բերքը հավաքել չեն թողնում։ Երեկ էլ, այսպես կոչված, ականազերծված տարածքում ական էր պայթել՝ վնասելով բնակչի։ Ցավալին այն է, որ չնայած այս ամենը տեղի ունենալուն, բնակիչները վախենում բարձրաձայնել այն։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ հատուկ գործողություն է կատարվում, որպեսզի հանրությունը չտեղեկանա իշխանության կատարած սահմանազատման ու սահմանագծման արդյունքներից։