
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում առկա են ահռելի խոչընդոտներ, չեն բացառվում ռազմական գործողությունները․ միջազգային մամուլ
Վերջերս Վաշինգտոնում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայ-ադրբեջանական hարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը ներկայացրել է որպես ավարտին մոտեցող: Սակայն համաձայնության հասնելը դեռ իրական չէ, գրել է Eurasianet-ը։
Նշվել է, որ առկա ահռելի խոչընդոտները դեռ պետք է լուծվեն, նախքան համաձայնագրի ստորագրումը։ Երկու կողմերն էլ ներկայումս դժվարությամբ են խաղում՝ չցանկանալով ցույց տալ, որ պատրաստ են գնալ չափազանց զիջումների։
Բաքվում բնակվող վերլուծաբան Շուջաթ Ահմադզադեն նշել է․ «Թվում է, թե երկու խնդիր կա, որոնք խոչընդոտում են համաձայնագրի կնքմանը․ առաջինը վերաբերում է Նախիջևանի հետ Ադրբեջանի կապն ապահովելու եղանակներին, իսկ մյուսը՝ այսպես կոչված, «սահմանադրական փոփոխություններին», – բացատրել է Ահմադզադեն։
Նրա կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների պահանջը կարող է խզել գործարքի կնքումը։
Փորձագետ Սերգեյ Մարկովը համարում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մոտ ապագայում կարող են սկսվել ռազմական գործողություններ։ «Հայաստանը փաստացի սառեցրել է համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ և սկսել է ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի այնպիսի թշնամիների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵՄ-ը։ Հիմա Հայաստանը կստուգի, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ի՞նչ օգնություն ցույց կատան իրեն։ Ուկրաինայի ճանապարհով գնալու Հայաստանի ցանկությունը նրան կբերի նույն արդյունքները», – իր տելեգրամյան ալիքում գրել է Մարկովը։