«Լիզբոն 5» գործողության նահատակների ոգեկոչման միջոցառում` Բեյրութում
Լիզբոնի գործողության 41-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Լիբանանում, որից հետո մասնակիցները ջահերթ են կազմակերպել դեպի Բուրջ Համուդի ազգային գերեզմանատուն, որտեղ էլ հոգեհանգստյան կարգ է մատուցվել:1983 թվականին, հուլիսի 27-ին Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում Հայ Յեղափոխական բանակի հինգ հայ նվիրյալ երիտասարդ լիբանանահայեր՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջյանը և Սարգիս Աբրահամյանը, մուտք գործեցին թուրքական դեսպանատուն և, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայ Դատի վրա, հայտարարություն տարածելուց հետո պայթեցրին շենքը և իրենց։
Տղաները անձնազոհաբար նահատակվեցին` հանուն արդարության վերականգնման համար մղվող պայքարի։
Հայտնի պարբերականները և համաշխարհային հանրությունը միայն անձնազոհ գործողություններից հետո սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին։