Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել կանխել Իսրայելի և Լիբանանի միջև սրումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ կոչ անելով կանխել իրադրության սրումը Լիբանանի և Իսրայելի միջև․ տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Գործակալության տվյալներով՝ Մակրոնն ասել է, որ տարածաշրջանում նոր պատերազմը կարող է հանգեցնել կործանարար հետևանքների։
Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարն ուշադրություն է հրավիրել «մտահոգիչ իրանական միջուկային ծրագրի» վրա և կոչ արել դիվանագիտական լուծում գտնել։