Իրանում սպանվել է «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն
«Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, չորեքշաբթի հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին. գրում է CNN-ը։
Համաս-ը հայտնել է, որ Հանիեն սպանվել է իր բնակարանի վրա իսրայելական «գրոհի» ժամանակ:
Ինչպես նշվում է, Հանիեի սպանությունը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի համար ծանր ժամանակաշրջանում, երբ Իսրայելի և Հեզբոլլահի միջև սրվում են առճակատումները՝ սպառնալով ընդլայնվել և դառնալ ավելի լայն տարածաշրջանային պատերազմ։
Հանիեն գտնվում էր Իրանում՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։