Իրանը խոստացել է վրեժ լուծել Թեհրանում «Համասի» առաջնորդի սպանության համար
Իրանը սպառնացել է կո շտ պատասխան տալ Իսրայելին, որն, ըստ Թեհրանի, պատասխանատու է կազմակերպության քաղաքական առաջնորդի սպանության համար․ գրում է BBC-ն։
Իսրայելը ուղղակիորեն չի մեկնաբանել չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում Իսմայիլ Հանիեի բնակարանի վրա կատարված հարվածը: Այնուամենայնիվ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իր երկիրը վերջին օրերին «ջախջախիչ հարվածներ» է հասցրել իր թշնամիներին, այդ թվում՝ Լիբանանում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարի սպանությունը Թեհրանում կատարված հարվածից ժամեր առաջ։
Նա նախազգուշացրել է իսրայելցիներին, որ «դժվար օրեր են սպասվում», քանի որ մեծանում են Մերձավոր Արևելքում ավելի լայն հակամարտությունների վտանգը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի և կմնանք միասնական ու վճռական» , – ասել է Նեթանյահուն։