Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Օգոստոսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, հայտնում է «Интерфакс»-ը։
Համաձայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի՝ հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնց եկամտնի 20 տոկոսն ու ավելին գոյանում է օտարերկրյա աղբյուրներից, պարտավոր են գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում: Այս պահանջը չկատարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 25 հազար լարիի չափով (ավելի քան ինը հազար դոլար):
Հիշեցնենք, որ օրենքի ընդունումը մեծ դժգոհությունների առիթ էր հանդիասացել ինչպես երկրում, այդպես էլ երկրի սահմաններից դուրս։ Երկրում բողոքի զանգվածային ակցիաներ ու բախումներ էի տեղի ունեցել, իսկ ԵՄ–ն կասեցրել էր Վրաստանի ինտեգրացիան՝ վիճահարույց օրենքի ընդունման պատճառով։
ԱՄՆ–ը պատժամիջոցներ էր սահմանել վրացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են օրենքի ընդունմանը, նաև անորոշ ժամանակով հետաձգվել է վրաց–ամերիկյան զորավարժությունները։