15 Նոյ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է. Աբրահամյան

Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է. Աբրահամյան

Հայաստանի պարագայում հնարավոր էսկալացիայի մաս դառնալու մասով իմաստ էլ չկա երկար վերլուծել․ այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը Մերձավոր Արևելքը հերթական փոթորիկի առաջ է կանգնեցրել:

Իրադրությունը ծայրահեղ վտանգավոր է, որովհետև հարձակման ակտն իրականացվել է Իրանի տարածքում:

Եղել են իրավիճակներ, երբ թվացել է, որ իրադարձությունները լայնամասշտաբ գործողությունների կվերածվեն, սակայն հետագայում իրադրությունը լիցքաթափվել է, բայց այս դեպքում պրոցեսները, կարծես, վատագույն սցենարով են զարգանում:

Իսրայելն ու նրա դաշնակիցներն էլ ամեն ինչ արեցին տարածաշրջանային պայթյուն ապահովելու համար, որի վերջին կաթիլն ու առանցքային պահն այն էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը կազմակերպեցին Իրանի տարածքում, երբ վերջինս իրանցիների պատվավոր հյուրերից էր և իր ներկայությունն էր ապահովել նորընտիր նախագահի երդումնակալության արարողությանը:

Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` շատ դժվար է կանխատեսել, սակայն պետք է հասկանալ ու գնահատել դրա հետևանքները տարածաշրջանում և դրանից դուրս:

Հայաստանի պարագայում հնարավոր էսկալացիայի մաս դառնալու մասով իմաստ էլ չկա երկար վերլուծել: Այսպիսի իշխանության պարագայում ո´չ սպասելիք կա, ո´չ էլ ակնկալիք»,- գրել է նա։