
Ռուսաստանը և ԱՄՆ-ը իրականացրել են 24 բանտարկյալների պատմական փոխանակում
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հինգշաբթի իրականացրել են բանտարկյալների պատմական փոխանակում․ գրում է CNN-ը։
Ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 24 մարդ։ Գործարքի մեջ ներգրավված են եղել առնվազն յոթ երկիր։
Բանտարկյալների փոխանակումը արդյունք է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բելառուսի և Գերմանիայի մասնակցությամբ կուլիսային երկար տարիների բարդ բանակցությունների։
Ութ մարդ վերադարձել է Ռուսաստան՝ Ռուսաստանում կալանքի տակ գտնվող 16 անձանց, այդ թվում՝ չորս ամերիկացիների ազատ արձակման դիմաց։