
Բայդենը հայտարարել է, որ պատրաստ են Իսրայելը պաշտպանել Իրանից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է օգնություն՝ պաշտպանվելու Իրանի սպառնալիքներից, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահը կրկին խոստացել է պաշտպանել Իսրայելին Իրանից բխող բոլոր սպառնալիքներից, այդ թվում՝ Թեհրանի դաշնակից խմբավորումներից, ինչպիսիք են «Համասը», «Հեզբոլլահը» և հուսիները», – ասված է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահը, ի թիվս այլ հարցերի, Նեթանյահուի հետ քննարկել է Իսրայելը բալիստիկ հրթիռներից և անօդաչու սարքերից պաշտպանելու հարցը։ Բայդենը, մասնավորապես, հիշեցրել է Իսրայելին ամերիկյան լրացուցիչ ուժերի տեղափոխման մասին։
Միևնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ «ԱՄՆ նախագահը ընդգծել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության թուլացման կարևորությունը»։