
Թուրքիայում Instagram-ը կշարունակի արգելափակված մնալ
Թուրքիայում Instagram-ի հասանելիությունը կշարունակի փակ մնալ, մինչև սոցիալական ցանցի քաղաքականության մեջ փոփոխություններ չլինեն. այս մասին հայտարարել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Հիշեցնենք, որ թուրքական կառավարության և սոցցանցի միջև հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ Meta-ն սկսել էր սահմանափակել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի կարեկցանքի և հերոսացման տարրեր պարունակող գրառումները։