
Ովքեր կհամարձակվեն հարձակվել Իսրայելի վրա, ծանր գին կվճարեն․ Իսրայելի ՊՆ նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ուժեղ պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը։
Նրա խոսքով` նրանք, ովքեր կհամարձակվեն հարձակվել Իսրայելի վրա, ծանր գին կվճարեն։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։