
Չնայած Իրանի հնարավոր հարձակման մասին լուրերին՝ Թել Ավիվում վիճակը հանգիստ է
Ամերիկյան լրատվամիջոցները կանխատեսում էին, որ Իսրայելի վրա Իրանի հարձակումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի. չնայած այս լուրերին՝ Ե առավոտյան Թել Ավիվում իրավիճակը հանգիստ էր, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Ավելի վաղ ամերիկյան Axios առցանց պարբերականը հայտնել էր, որ, ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների՝ Իրանը կարող է Իսրայելին հարվածել արդեն երկուշաբթի։
Առավոտյան Թել Ավիվում ոչ մի նախազգուշացման ազդանշան չի հնչել, հակաօդային պաշտպանության ձայները չեն լսվել: Իրավիճակը բավականին հանգիստ է, փողոցներում շատ մարդ կա՝ սովորական աշխատանքային օր է սկսվում։