15 Նոյ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերին Լարսի անցակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի

Վերին Լարսի անցակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի

Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով կդադարեցվի. տեղեկացնում է Newsgeorgia-ն։

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ օգոստոսի 6-ին ժամը 05:00-ից մինչև 10:00-ն սահմանափակումներ են մտցվելու Կազբեգիի (Վերին Լարս) անցակետի նկատմամբ:

Նախատեսվում է թարմացնել ավտոմատացված պահեստային էլեկտրաբաշխիչ ցանցը։ Այդ կապակցությամբ կկասեցվի մաքսային հսկողությունը, ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ուղևորների շարժը՝ երկու ուղղություններով։

«Աշխատանքների ավարտից հետո Կազբեգիի մաքսակետը կվերսկսի իր աշխատանքը 24/7 սովորական ռեժիմով և ամբողջ հզորությամբ», – տեղեկացրել են գերատեսչությունից։

ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի վարչությունն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01:00-ից սահմանը փակ է լինելու։