17 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում

ՀՀ-ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում

Հայաստանն աշխատում է անխոչընդոտ արագընթաց երթուղու ստեղծման, ինչպես նաև նոր լոգիստիկ ուղիների և հանգույցների գործարկման ուղղությամբ։

Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ. այս մասին Sputnik Արմենիային  հայտնի է դարձել լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրներից։

Հանդիպումը տեղի կունենա Իրանում. երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, կքննարկեն երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր:

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ ներկայում Հայաստանի՝ որպես օպերատորի մասնակցության ձևաչափը հայտնի չէ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ նոր երթուղիների գործարկումը կբարձրացնի Հայաստանի առևտրային ներուժը: Երևանը հուսալի մուտք կունենա Հնդկաստան, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։