Կուրսկում իրավիճակը լարված է, հայտարարությունները՝ հակասական
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ֆոնին Կուրսկի շրջանի Սուջա քաղաքում իրավիճակը շատ լարված է, РИА Новости -ին հայտնել է քաղաքի ղեկավարը։ «Այստեղ շատ լարված է… խոսելու ժամանակ չկա, շատերն են խոսում տարհանման մասին», – նշել է պաշտոնյան: Ռուսաստանի կառավարությունը որոշել է 1,8 միլիարդ ռուբլի (գուցե 21 միլիոն դոլար) հատկացնել Կուրսկի շրջանի բնակիչներին վերաբնակեցնելու համար:
ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի առաջխաղացումը դեպի ռուսական տարածք Կուրսկի ուղղությամբ կասեցվել է: Ուկրաինայի զինված ուժերի կորուստները Կուրսկի շրջանում հարձակման փորձի ժամանակ կազմել են 315 մարդ (առնվազն 100 զոհ), 54 զրահամեքենա (7 տանկ), հաղորդել է Գերասիմովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի շրջանում տիրող իրավիճակը, ասել է, որ Կիևի ռեժիմը ձեռնարկել է հերթական լայնածավալ սադրանքը և կրակում է անկանոն, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները նկատել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության և տեղական իշխանությունների տարբեր վարկածներ Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Սմիրնովը և մի քանի ռուս զինվորականներ հայտնել են, որ Կուրսկի շրջանի Սուդժանսկի և Կորենևսկի շրջանների սահմանային շրջաններում «կռիվները շարունակվում են»՝ ի հեճուկս Ռուսաստանի պաշտպանության նախարարության և ԱԴԾ հայտարարությունների, որոնք հավաստիացնում էին, որ փորձերը «բեկումնային» կերպով հետ են մղվել։