26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
33 տարում ՀՀ-ում բնակչության թիվը նվազել է 17%-ով

33 տարում ՀՀ-ում բնակչության թիվը նվազել է 17%-ով

Ըստ ՄԱԿ-ի` 2024 թ-ի «Համաշխարհային բնակչության հեռանկարների» ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել առաջիկա հիսուն կամ վաթսուն տարիների ընթացքում՝ 2080-ականների կեսերին հասնելով մոտ 10,3 միլիարդ մարդու՝ 2024-ի 8,2 միլիարդի դիմաց: Պիկին հասնելուց հետո՝ կանխատեսվում է, որ գլոբալ բնակչությունը կսկսի աստիճանաբար նվազել՝ մինչև տարեվերջ հասնելով 10,2 միլիարդ մարդու: Ըստ ուսումնասիրության՝ այնպիսի երկրրներում, ինչպիսիք Ալբանիան, Հայաստանը, Գվադելուպեն կամ Ճամայկան են, վերարտադրողական տարիքի կանանց մեծ թվով արտագաղթը կարող է նվազեցնել այդ վայրերում ծնունդների թիվը:

1990 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում արված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայստանում բնակչությունը նվազել է 17%-ով: Մինչդեռ Ադրբեջանում այն աճել է 43%-ով: Հարևան պետություններից Վրաստանում գրանցվել է 30% նվազում, Թուրքիայում՝ 56% աճ: