Թրամփի և Հարիսի միջև առաջին բանավեճը նախատեսված է սեպտեմբերին
ԱՄՆ նախագահի թեկածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի առաջին բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին. տեղեկացրել է ABC-ն։
Հեռուստաբանավեճի մասին նորությունը հաստատվել է հեռուստաընկերության՝ X-ում կատարած գրառմամբ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է իր դեմոկրատ մրցակցի հետ նոյեմբերի ընտրություններից առաջ մի քանի անգամ բանավեճի դուրս գալ։
«Կարծում ենք, որ պետք է երեք բանավեճ անցկացնել», – ասել է Թրամփը՝ առաջարկելով երկու լրացուցիչ բանավեճեր, որոնք, ըստ նրա, կվարեն համապատասխանաբար Fox News-ը և NBC-ն։
Հարիսը հաստատել է բանավեճին իր մասնակցությունը։ Իսկ ավելի ուշ հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել լրացուցիչ բանավեճերի ևս: