18 Հնս
2025
22.1° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին պատրաստվել ապաստարաններում ապաստանելուն

Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին պատրաստվել ապաստարաններում ապաստանելուն

Բեյրութում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր Վաշինգտոնի հանձնարարությամբ չեն լքել Լիբանանը, խորհուրդ է տվել պատրաստվել երկար ժամանակ ապահով վայրում ապաստանելուն։

«Մենք հորդորում ենք ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր նախընտրում են չլքել Լիբանանը, նախապատրաստել արտակարգ իրավիճակների ծրագիր և պատրաստ լինել երկար ժամանակով ապաստանել անվտանգ վայրում», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Առնվազն 15 պետություններ ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը։ Բազմաթիվ արտասահմանյան ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի այդ երկիր։ Մեծ Բրիտանիան տարհանել է Բեյրութում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին։

Ռազմագերիներ