03 Հուն
2025
-5.9° c ԵՐԵՎԱՆ
-2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հետ Հայաստանի առևտրային կապերն ընտրության հարց չեն, այլ՝ անհրաժեշտության. նախկին դեսպան

Իրանի հետ Հայաստանի առևտրային կապերն ընտրության հարց չեն, այլ՝ անհրաժեշտության. նախկին դեսպան

Իրանի հետ Հայաստանի առևտրային կապերն ընտրության հարց չեն, այլ անհրաժեշտության՝ թելադրված աշխարհագրության և աշխարհաքաղաքական իրողություններով, The Jerusalem Post-ի համար գրել է ԱՄՆում Հայաստանի նախկին դեսպան և նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

Դիվանագետն անդրադարձել է լուրերին, թե ՀՀն և Իրանը ստորագրել են 500 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագիր: Նա շեշտել է, որ այս պնդումը կտրականապես հերքվել է այդուհանդերձ, The Jerusalem Post-ում տեղ գտած Մորդեխայ Կեդարի հրապարակումը նման գործարքը ներկայացնում է որպես փաստ՝ վկայակոչելով Iran International-ը և անտեսում հերքումը։ Ըստ Հովհաննիսյանի՝ աշխարհում կան ուժեր, որոնք ձգտում են սեպ խրել հայերի և հրեաների միջև։ Նրանք կեղծ լուրեր են տարածում Հայաստանում ենթադրյալ հակասեմիտիզմի մասին: Դիվանագետն ընդգծել է, որ Իրանի հետ Հայաստանի առևտրային կապերը ընտրության հարց չեն, այլ՝ անհրաժեշտության՝ թելադրված աշխարհագրության և աշխարհաքաղաքական իրողություններով։ Ծով ելք չունեցող և թշնամական հարևանների կողմից մեկուսացված՝ Հայաստանի առևտրային գործընկերության տարբերակները սահմանափակ են։ Իրանը արտաքին աշխարհ տանող սակավաթիվ կենսունակ դարպասներից մեկն է, որը կարևոր փրկություն է առաջարկում առևտրային և էներգետիկ ոլորտներին:

«Հաշվի առնելով իր անկայուն վիճակը՝ Հայաստանը չունի գաղափարական մոտեցումների կամ հարմարության հիման վրա գործընկերներին ընտրելու շքեղությունը: Իրանը, չնայած իր միջազգային վիճելի դիրքին, Հայաստանին տրամադրում է մուտք դեպի ապրանքներ և շուկաներ, որոնց այլապես բավականին դժվար կլինր հասնել և, ըստ էության, դեպի փոքր, բայց արագ զարգացող տնտեսություն», – նշել է Հովհաննիսյանը: