
Կապ չունենք Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի գործողությունների հետ. ԱՄՆ պետքարտուղարություն
Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի նախաձեռնած հարձակման հետ ԱՄՆ պետքարտուղարությունը կապ չոնի, հայտարարել է ԱՄն պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը:
Ավելի վաղ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Ուկրաինան այդ քայլին գնացել է հավաքական Արևմուտքի հովանավորությամբ:
Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն իր հերթին հայտարարել էր, որ Կուրսկի ուղղությամբ ահաբեկչությունը Արևմուտքի թողտվությամբ ու հովանավորությամբ է տեղի ունեցել։
Bloomberg գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի տարածքի վրա անակնկալ հարձակման մի քանի սցենար է մշակել՝ մինչև այդ ստանալով ԱՄՆ ղեկավարության ու Եվրամիության հավանությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ներխուժում իրականացնել ՌԴ տարածք։
«Մենք ներգրավված չենք եղել Կուրսկի գործողության և ոչ մի ասպեկտում»,- ճեպազրույցի ժամանակ խնդրի առնչությամբ ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։