23 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը խրախուսում է Փաշինյանին՝ առաջ տանել սահմանադրական փոփոխությունները. Eurasianet

Ադրբեջանը խրախուսում է Փաշինյանին՝ առաջ տանել սահմանադրական փոփոխությունները. Eurasianet

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է վերացնել մեկ հիմնական խոչընդոտ, սակայն կայուն խաղաղության համաձայնագրի ճանապարհին դեռևս առկա են մեծ խնդիրներ, գրել է Eurasianet-ը:

Քանի որ Զանգեզուրի և այլ «հաղորդակցական» ուղիների հարցը հանվել է խաղաղ համաձայնագրի նախագծից, Ռուսաստանը կորցնում է լծակը, որը այլ կերպ կարող էր օգտագործել Հարավային Կովկասում ապագա զարգացումների վրա ազդելու համար:

Ըստ հոդվածի՝ առկա ամենակարևոր խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու ադրբեջանական պահանջն է, որպեսզի երկիրը հստակ ճանաչի, որ Արցախը Հայաստանի մաս չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բաց է եղել սահմանադրական լեզվի փոփոխության գաղափարի համար, սակայն, հաշվի առնելով խնդրի շուրջ ներքաղաքական զգայունությունը, աննշան քայլեր է արել այդ ուղղությամբ:

Հայաստանի հանրության մի զգալի հատված դեմ է Արցախի մշտական ​​կորուստը ճանաչելու գաղափարին։ Շատ հայերի կարծիքով՝ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է երաշխավորի վերադարձի իրավունքն այն հայերի համար, ովքեր ստիպված են եղել լքել Արցախը

2023 թվականի վերջին՝ Ադրբեջանի կողմից տարածքի ամբողջական գրավման ֆոնին։

Ադրբեջանական պաշտոնյաները, կարծես թե, գիտակցում են Փաշինյանի ներքաղաքական ծանր իրավիճակը: Բաքվում ակնարկում են, որ Զանզեգուրի դրույթը հաշտության համաձայնագրի նախագծից հանելու որոշումը կարող էր լինել բանակցային փոխզիջում՝ խթան՝ խրախուսելու Փաշինյանի կառավարությանը՝ առաջ տանել սահմանադրական փոփոխությունները: