23 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան դիվանագետները կաղոթեն, որ Թրամփը «ների և մոռանա» իր հասցեին հնչեցված վիրավորանքները

Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան դիվանագետները կաղոթեն, որ Թրամփը «ների և մոռանա» իր հասցեին հնչեցված վիրավորանքները

Վերջին տարիներին Միացյալ Թագավորության արտգործնախարարները խիստ քննադատական վերաբերմունք են ունեցել է ԱՄՆ նախկին «ռասիստ» նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, իսկ վերջինս «գիտի, թե ինչպես զայրանալ», գրել է Politico-ն։

Ինչպես նշվել է, Բրիտանիայի բարձրաստիճան դիվանագետներից կազմված նոր թիմը կաղոթի, որ Թրամփը պատրաստ կլինի «ներել և մոռանալ», եթե նոյեմբերի 5-ին վերականգնի ԱՄՆ-ի նախագահությունը: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նոր թիմի նախկին մեկնաբանությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք բարձրաստիճան նախարարներ վերջին տարիներին խորապես քննադատական մեկնաբանություններ են արել Թրամփի հասցեին՝ նրան անվանելով «Ամերիկայի Հիտլեր», «բարոյական աղետ», «նեոնացիստական սոցիոպաթ» և այլն: Թրամփի դաշնակիցները կարող են այդքան հեշտությամբ չմոռանալ վիրավորանքները՝ հաղթելու պարագայում:

Միացյալ Թագավորությունում Թրամփի վերջին դեսպան Վուդի Ջոնսոնը վերջերս զգուշացրել է, որ «մարդիկ կհիշեն բոլոր այն մեկնաբանությունները», որոնք «իմաստուն» չէին։

«Դոնալդ Թրամփը անսովոր քաղաքական գործիչ է, և նրա, երբեմն, էմոցիոնալ հռետորաբանությունը և քաղաքական ընտրություններն արժանացել են այլ քաղաքական առաջնորդների արձագանքներին, որոնք բավականին անսովոր էին դիվանագիտական առումով», – պարզաբանել է Policy Exchange վերլուծական կենտրոնի՝ արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Սոֆիա Գաստոնը:

Նրա խոսքով՝ բառերն իսկապես կարևոր են, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, քանի որ անձնական հարաբերությունները կարող են իսկապես կարևոր դեր խաղալ:

Զարմանալի չէ, որ Մեծ Բրիտանիայի լեյբորիստները վերջին ամիսներն անցկացրել են՝ փորձելով կամուրջներ կառուցել Թրամփի ճամբարի հետ: Վաշինգտոնում Միացյալ Թագավորության նոր դեսպան նշանակելու ծրագրերը սառեցվել են՝ սպասելով նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների արդյունքներին:

Միացյալ Թագավորության ԱԳՆ խոսնակն, իր հերթին, հայտարարել է. «Միացյալ Թագավորություն-ԱՄՆ հարաբերություններն առանձնահատուկ են՝ կառուցված անվտանգության, ռազմական և հետախուզական ոլորտներում խորը կապերի, ինչպես նաև մեր յուրահատուկ մշակութային և մարդկանց միջև կապերի հիման վրա։ Մենք անհամբեր սպասում ենք ԱՄՆ հաջորդ նախագահի հետ սերտ համագործակցությանը»։