27 Փտր
2025
2.2° c ԵՐԵՎԱՆ
-3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էլինա Ավանեսյանը դուրս եկավ WTA-1000 մրցաշարի երրորդ շրջան

Էլինա Ավանեսյանը դուրս եկավ WTA-1000 մրցաշարի երրորդ շրջան

Աշխարհի 60-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող թենիսի WTA-1000 մրցաշարի երրորդ շրջան։ Այս մասին գրում է Armsport.am կայքը։

Երկրորդ շրջանի խաղում Ավանեսյանը երեք սեթում հաղթեց Լատվիայի ներկայացուցիչ, աշխարհի 11-րդ ռակետ Ելենա Օստապենկոյին։ Հանդիպումն ավարտվել է 2:6, 6:2, 6:2 հաշվով։

Թենիսիստների հանդիպումը տևել է 1 ժամ 38 րոպե։

Ցինցինատիի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 13-ից 19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 3,211,715 դոլար։ Անցյալ տարի հաղթող է ճանաչվել ամերիկացի Կորի Գաուֆը։