
Հայոց պատմության նոր դասագրքում Ռուսաստանի դերը խեղաթյուրված է. ՌԴ ԱԳՆ
Հայաստանում 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքի բովանդակությունը «չափազանց կասկածելի»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ կոչ անելով թույլ չտալ դասագրքով դասավանդել։
Այն, ըստ գերատեսչության, խեղաթյուրում է Ռուսաստանի դերը ժամանակակից Հայաստանի կայացման գործում։
Նախարարությունը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» կոչվող գլխին։
«Կասկածի տակ դնել ռուսական կայսրության, հետագայում՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձևավորման գործում, նշանակում է դեմ գնալ հայտնի փաստերին», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ հույս է հայտնում, որ երկրի իշխանությունները թույլ չեն տա, որ այս դասագիրքը մտնի դպրոցներ, և պատմությունը խեղաթյուրելու հնարավոր նոր փորձերը կճնշվեն։