22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Cop29-ին ընդառաջ՝ բրիտանացի պատգամավորները կոչ են արել Ալիևին ազատ արձակել նավթագազային քաղաքականության քննադատին․ The Guardian

Cop29-ին ընդառաջ՝ բրիտանացի պատգամավորները կոչ են արել Ալիևին ազատ արձակել նավթագազային քաղաքականության քննադատին․ The Guardian

Բրիտանացի մի խումբ պատգամավորներ Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել ազատ արձակել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի ակադեմիկոս Գուբադ Իբադօղլուին, ով կալանավորվել է երկրի բնապահպանական և նավթագազային քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածներ հրապարակելուց հետո, գրել է The Guardian-ը:

Իբադօղլուն, ով բնակվում է Մեծ Բրիտանիայում, ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի հուլիսին՝ իր ընտանիքի անդամներին այցելելիս:

ՄԱԿ-ի՝ Cop29-ը կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ՝ «Global Witness» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը և 25 խմբեր ու բրիտանացի 8 պատգամավոր նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևին և կոչ արել անվերապահ ազատ արձակել Իբադօղլուին:

Նրա բարեկեցության համար մտավախություններն աճել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նրա նախաքննության գործընթացն անորոշ ժամանակով դադարեցվել է։

«Ադրբեջանի դատարաններն այժմ սառեցրել են գործը, չեղարկել դատավարությունը և պատրաստվում են Իբադօղլուին անժամկետ պատանդ պահել։ Խնդրում ենք անվերապահորեն ազատ արձակել նրան, թույլ տալ բուժվել արտերկրում և վերամիավորել ընտանիքին», – նշվել է նամակում։

Ադրբեջանը՝ հանածո վառելիքից ամենից կախված տնտեսություններից մեկը, որտեղ նավթն ու գազը կազմում են երկրի արտահանման մինչև 90%-ը և ապահովում են կառավարության բյուջեի 60%-ը, այս տարվա կլիմայական գագաթնաժողովն ընդունելուց առաջ գտնվում է միջազգային հանրության հսկողության տակ:

«Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է՝ այս տարվա կլիմայական կոնֆերանսը լինի խաղաղությանն ուղղված, կառավարությունը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատի Գուբադ Իբադօղլուին և հանի նրա դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»,- նշվել է նամակում։