ԱՀԿ-ն համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել Աֆրիկայում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկման ֆոնին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Աֆրիկայի մի շարք հատվածներում կապիկի ծաղիկ (mpox) հիվանդության բռնկումը վտանգներ է պարունակում հանրային առողջողջության համար ամբողջ աշխարհում․ գրում է BBC-ն։
Խիստ վարակիչ այս հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկման սկզբնական փուլում խլել է առնվազն 450 մարդու կյանք:
Այն այժմ տարածվել է կենտրոնական և արևելյան Աֆրիկայի տարբեր հատվածներում։ Գիտնականներն անհանգստացած են հիվանդության նոր տարբերակի տարածման արագությամբ ու մահացության բարձր մակարդակով:
ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը ասել է, որ Աֆրիկայում և նրա սահմաններից դուրս հիվանդության հետագա տարածման հնրավորությունը «շատ մտահոգիչ է»:
«Համակարգված միջազգային արձագանքը կարևոր է այս բռնկումը դադարեցնելու և կյանքեր փրկելու համար», – ասաց նա: