14 Նոյ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, սրման նոր փուլ է. Դաշինքը՝ Կուրսկում իրավիճակի մասին

Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, սրման նոր փուլ է. Դաշինքը՝ Կուրսկում իրավիճակի մասին

ՀԱՊԿ վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը, NEWS.ru-ին հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։

«Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, սրման նոր փուլ է: Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրության համաձայն։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական ​​մարմինները տեղեկատվություն են փոխանակում սովորական հիմունքներով: ՀԱՊԿ քարտուղարությունը, անհրաժեշտության դեպքում, սահմանված ժամկետում կիրականացնի նախատեսված բոլոր ընթացակարգերը», – նշել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Կազմակերպությունը հիշեցրել է, որ ռազմական օգնության տրամադրման հարց կարող է առաջանալ միայն անդամ երկրի պաշտոնական խնդրանքի դեպքում։ Սակայն մինչ օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի կողմից նման կոչ չի եղել: