26 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը՝ անկախության հռչակագիրը

Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը՝ անկախության հռչակագիրը

Անկախության հռչակագիր․ հայ ժողովրդի քաղաքական կազմակերպվածության ամենաբարձր նվաճումը։ Հռչակագրի ընդունումը սկիզբն էր Հայաստանի անկախության իրավական գործընթացի, որը ճանապարհ հարթեց ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստան ունենալու՝ 1991 թ․-ի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեին:

3 տասնամյակ առաջ հայ ժողովուրդը որոշեց շարունակել 1918 թ. մայիսի 28-ի ուխտը՝ հետևողական ու հավաքական ջանքով, աշխատանքով արժանապատիվ տեղ զբաղեցնել միջազգային ընտանիքում: Այսպիսով Հայաստանը դարձավ այն 193 պետություններից մեկը, որը միջազգային իրավունքի սուբյեկտ է՝ անկախությամբ, դրոշով ու զինանշանով։ Անկախության հռչակագիրը դարձավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը։