19 Սեպ
2024
21° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հորդառատ անձրևից հետո ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր․ ՆԳՆ

Հորդառատ անձրևից հետո ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր․ ՆԳՆ

Երևանում երեկ տեղացած հորդառատ անձրևից հետո ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 670 ահազանգ․ այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ահազանգերը ստացվել են օգոստոսի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը, որոնք վերաբերել են էլեկտրական լարերի կարճ միացմանը, սելավատարերի և դիտահորերի խցանմանը, ջրալցումներին։

Երևան քաղաքում արձանագրվել է ջրալցման 40 դեպք, այդ թվում տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։

Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց»,– նշված է հաղորդագրության մեջ։

հազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Զոհեր և տուժածներ չկան։