Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռները փոխանցել Ռուսաստանին՝ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո առաջին անգամ․ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների կարծիքով՝ դա «կարող է իրադարձությունների տագնապալի զարգացում դառնալ» Մոսկվայի և Կիևի միջև շարունակվող հակամարտության ֆոնին։ Նրանք հրաժարվել են կոնկրետ տվյալներ տրամադրել, սակայն նշել են, որ մատակարարումները կարող են սկսվել առաջիկա օրերին: