22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ ՀՀ-ի և Բելառուսի հարաբերությունները կարևոր չեն․DW

Տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ ՀՀ-ի և Բելառուսի հարաբերությունները կարևոր չեն․DW

Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և Ռուսաստանից հեռանալը Երևանի միջև աճող հակասություններ են առաջացնում ոչ միայն Մոսկվայի, այլև` Մինսկի հետ, գրել է Deutsche Welle-ն։

Դիվանագիտական ճգնաժամը Երևանի և Մինսկի միջև սկսվել է այս տարվա մայիսին Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո, որտեղ նա, լինելով Հայաստանի դաշնակիցը, մի շարք հայտարարություններ է արել, որոնք փաստացի աջակցում էին Բաքվի գործողություններին Արցախ։

Մինչդեռ, չնայած Երևան-Մինսկ հարաբերություններում ակնհայտ ճգնաժամին, փորձագետները չեն ակնկալում հարաբերություններում հետագա սրացում, քանի որ դրանք թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից այնքան էլ կարևոր չեն երկու կողմերի համար։ Երկրների միջև առևտրատնտեսական կապերը, չնայած նրանց ներկայությանը նույն տնտեսական բլոկում՝ Եվրասիական տնտեսական միությունում, նվազագույն են։