Մեկնարկել են ՀԱՊԿ հերթական զորավարժություններն՝ առանց ՀՀ-ի
Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների «Փոխգործակցություն-2024» զորավարժությունները, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 3-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։
Նշվել է, որ դրանց կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի զինված ուժերի ստորաբաժանումները և կազմակերպության քարտուղարության ու միացյալ շտաբի օպերատիվ խմբերը։ Սպասվում է նաև ՆԳՆ-ի, Ազգային գվարդիայի, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և ասոցիացիայի անդամ երկրների հատուկ ծառայությունների մասնակցությունը։ Հայկական կողմը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին։
Հանրապետությունը նախկինում սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։