Նեթանյահուն ներողություն է խնդրել իսրայելցի պատադների մահվան համար՝ երկրում չդադարող բողոքի ակցիաների ֆոնին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ներողություն» է խնդրել իսրայելցիներից շաբաթ օրը Գազայում սպանված հայտնաբերված վեց պատանդներին վերադարձնել չկարողանալու համար․ հայտնում է BBC-ն։
ՀԱՄԱՍ-ը նախազգուշացրել է, որ ավելի շատ պատանդներ կարող են սպանված վերադարձվել իրենց ընտանիքներին, եթե հրադադար չկնքվի։
Նեթանյահուի վրա մեծացել է նաև միջազգային ճնշումը․ Մեծ Բրիտանիան դադարեցրել է որոշ զենքերի վաճառք Իսրայելին` պատճառաբանելով, որ դրանք օգտագործվում են միջազգային իրավունքը խախտելու նպատակով: