22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանն աջակցել է Թուրքիայի մասնակցությանը ԲՐԻՔՍ-ին

Չինաստանն աջակցել է Թուրքիայի մասնակցությանը ԲՐԻՔՍ-ին

Չինաստանը աջակցում է ավելի շատ համախոհ գործընկերների մասնակցությանը ԲՐԻՔՍ միջկառավարական կազմակերպությանը, ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը՝ մեկնաբանելով ասոցիացիային միանալու Թուրքիայի ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։ Դիվանագետը հավելել է, որ ԲՐԻՔՍ-ը կարևոր հարթակ է զարգացող շուկաների և զարգացող երկրների միջև համագործակցության համար։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնապես դիմել է ԲՐԻՔՍ-ին միանալու համար, քանի որ այն ձգտում է ամրապնդել իր գլոբալ ազդեցությունը և նոր կապեր հաստատել իր ավանդական արևմտյան դաշնակիցներից դուրս: Տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Թուրքիան հետաքրքրված է BRICS-ին միանալով և վաղուց է հայտարարել ասոցիացիայի անդամ դառնալու իր ցանկության մասին։