22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համաշխարհային առաջնորդները պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին մարդու իրավունքների շարունակական խախտումների համար. Amnesty International

Համաշխարհային առաջնորդները պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին մարդու իրավունքների շարունակական խախտումների համար. Amnesty International

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել գիտնական Բահրուզ Սամեդովին և Ադրբեջանի կառավարության կողմից հետապնդվող մյուս քննադատներին։ Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների ֆոնի՝ Amnesty International-ը հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների և ակտիվիստների հետապնդումների մասին։

«Կառավարության քննադատների տագնապալի նոր ձերբակալություններն ու կալանավորումները չպետք է աննկատ մնան։ Միջազգային հանրությունը պետք է դա խստորեն դատապարտի։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկու հայտնի գործիչներ ձերբակալվել են կեղծ մեղադրանքներով, իսկ մյուսները ենթարկվել են սպառնալիքների և ոտնձգությունների», – նշել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն:

Լրագրողների և ակտիվիստների նկատմամբ հետապնդումները ոչ այլ ինչ են, քան «այլակարծությունը ճնշելու և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ, հատկապես նրանց, ովքեր խաղաղություն են քարոզում Հայաստանի հետ»։

«Քանի որ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել այս նոյեմբերին COP29-ը, շատ կարևոր է, որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվության ենթարկեն կառավարությանը մարդու իրավունքների շարունակական խախտումների համար: Մենք կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորվել են պարզապես իրենց մարդու իրավունքների իրացման համար։ Ադրբեջանը նաև պետք է անհապաղ հրապարակի վերջերս ստորագրված COP29-ն ընդունելու մասին համաձայնագիրը»,- ընդգծել է Amnesty International-ի ներկայացուցիչը։