Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգումն է․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիական բյուրոյի գլխավոր տնօրենը Դեմիրչի Լևը Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ։ Դեմիրչի Լևը նշել է, որ Կովկասում տարածաշրջանային համագործակցության հիմքը և կայուն խաղաղության երաշխավորը երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգումն է։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Կովկասում ընթացող զարգացումների, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելու, տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանն աջակցելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխության դեմ հանդես գալու, տարածաշրջանի փոփոխությունների և դրանց վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտության երկու երկրների դիրքորոշումների վերաբերյալլ։ Ընդգծվել են տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ու օրինական մտահոգությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը նպաստելու և տնտեսական ծրագրերի իրականացման համար ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Քննարկվել են նաև «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցեր: