Հաղթանակի օրվան ընդառաջ սպասվում է ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպում. Պեսկով
Մոսկվայում կայանալիք հաղթանակի 80-ամյակի շքերթի նախօրեին նախատեսվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նույն ժամին նախատեսված են նաև բազմաթիվ այլ երկկողմ շփումներ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ընդ որում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ոչ բարեկամական երկրների առաջնորդներին չեն պատրաստվում հրավիրել շքերթին։