Ռուսաստանը շարունակում է շփումները Իսրայելի հետ Գազայում պատանդների ազատ արձակման հարցով
Ռուսաստանը շարունակում է իր շփումները իսրայելական կողմի հետ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման հարցով, չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք մեր շփումները իսրայելական կողմի հետ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը դիմել է Ռուսաստանին օգնության համար՝ ազատելու այն պատանդներին, ովքեր դեռ գտնվում են Գազայի հատվածում։