23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն հույս ունի, որ ՀՀ-ի հետ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում ամբողջությամբ կվերականգնվի

ՌԴ-ն հույս ունի, որ ՀՀ-ի հետ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում ամբողջությամբ կվերականգնվի

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության սառեցման մասին հայտարարությունը․ «Վերջերս հայտարարում էին, թե ՀԱՊԿ-ն է լքել ՀՀ տարածքը, հետո՝ որ իրենք սառեցրել են մասնակցությունը։ Ցանկալի կլիներ հասկանալ՝ ով, որտեղ է։ Ամեն արտահայտության հետևում ոչ միայն պետք է իմաստ լինի, այլև, եթե այն հնչել է պաշտոնական անձի կողմից, պատասխանատվություն։ Երևանը դե յուրե ՀԱՊԿ լիիրավ անդամ է և պահպանում է թե՛ իրավունքները , թե՛ պարտավորությունները։

Փաստացի, այժմ ՀՀ կառավարությունը բռնել է այդպիսի փոխգործակցությունից հեռանալու ուղին, ինչն, ըստ մեզ, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Հույս ունենք, որ ՀՀ և, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանի անվտանգությունից ելնելով՝ մեր համագործակցությունը ՀՀ-ի հետ ՀԱՊԿ շրջանակներում ամբողջությամբ կվերականգնվի։ Բառախաղը կարող է վատ հետևանքներ ունենալ»։